|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Բրյուսելի խորհրդանիշ «Միզող տղա» արձանը տիեզերագնաց կդառնա:
Դեպի տիեզերք մարդու թռիչքի 50-ամյակի կապակցությամբ Բելգիայում գործող ռուսալեզու կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները, ՌԴ դեսպանատան աջակցությամբ, տղային սկաֆանդր կհագցնեն. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ` Բրյուսելի քաղաքապետարանում կկազմակերպվի մեծ ընդունելություն, որին հրավիրված են Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը եւ արքայական ընտանիքի անդամները:
«Միզող տղային» զգեստ հագցնելը հին եւ գեղեցիկ ավանդույթ է: Արձանն իր առաջին զգեստը նվեր է ստացել 1698-ին` Նիդերլանդների գեներալ-նահանգապետի կողմից: Ներկայումս «Միզող տղայի» զգեստապահարանում 800-ից ավելի զգեստ կա: