|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիանյում ներողություն չեն խնդրում. թուրքական «Բելգե» համալսարանում ելույթ ունենալով` հայտարարել է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:
«Եթե խոսում ես քրդերեն, քո առջեւ չինովնիկական խոչընդոտներ են հայտնվում: Այս երկրում քրիստոնյա լինելը խնդիրների հետ է կապված: Եվ ընդհանրապես, շատերը տեղյակ չեն, թե այստեղ ինչ են ամեն օր լսում քրիստոնյաները»,- ըստ «Վաթան» թերթի`ասել է Ռաքել Դինքը` ընդգծելով, որ ինքը Թուրքիայի այն հազարավոր քաղաքացիներից է, որոնք ենթարկվում են սոցիալական եւ քաղաքական խտրականության հայկական ծագման կամ քրիստոնյա լինելու պատճառով: