|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Աշխարհահռչակ երգիչ Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն, համաձայնություն է տվել հրատարակել ամուսնու նամակները. տեղեկացնում է Reuters-ը:
Գիրքը կվերնագրվի «Լենոնի նամակները» եւ լույս կտեսնի 2012թ. հոկտեմբերին: Այն ներառելու է հարյուրավոր նամակներ եւ բացիկներ, որ «Բիթլզի» երգիչը գրել է իր ընկերներին, հարազատներին, թերթերի եւ կազմակերպությունների:
Ըստ գրքի խմբագրի`նամակները կդասավորվեն ժամանակագրական կարգով, որպեսզի երգչի կյանքի ուղին ավելի պարզ լինի: «Առաջին անգամ է, որ Յոկո Օնոն թույլատրել է հրատարակել ամուսնու նամակների ընտրանին: Սա միջազգային հրատարակության պատմության մեջ մեծ իրադարձություն է»,- ասել է խմբագիրը: