|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը համոզված չէ, որ կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով վերջերս աճուկի վիրահատության է ենթարկվել, կկարողանա «Վեսթ Բրոմվիչի» հետ շաբաթօրյա հանդիպմանը մասնակցել:
«Ջերարդն առողջանում է վիրահատությունից հետո: Կտեսնեք, թե ինչ վիճակում է նա, հետո նոր կորոշենք խաղացնե՞լ նրան, թե՞ ոչ: Այս շաբաթ Ջերարդը շատ է աշխատել: Ամեն դեպքում նրա վերադարձի հարցում ոչ մի շուտափույթ որոշում չի լինի: Մենք չենք վտանգի նրա առողջությունը»,-Դալգլիշի խոսքերը մեջբերում է goal.com-ը