|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Coca-Cola ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի հանդուրժի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի պահվածքը: Հիշեցնենք, որ վերջինս «Վեսթ Հեմի» դարպասն ուղարկած երրորդ գոլից հետո հեռուստատեսային խցիկների առջև անպարկեշտ արտահայտություններ էր արել:
«Ռունիի հետ մեր պայմանագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին, սակայն, ելնելով վերջին իրադարձություններից, մենք որոշել ենք չերկարաձգել այն»,- ընկերության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է The Guardian-ը: