|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը սկսել է ազգանունների վերջավորությունները փոխելու իրական գործընթաց:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վերջերս Քաղաքացիական կացության գրանցման բոլոր բաժանմունքները ծառայողական նամակներ են ստացել` նախարարության նոտարիատի եւ գրանցման վարչության ղեկավար Իլհար Մամեդովի ստորագրությամբ:
Նամակում նշվում է, որ անկախացումից հետո քայլեր են ձեռնարկվում ազգանունները ազգային-հոգեւոր ավանդույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի տերմինաբանության վարչությունը որոշում է կայացրել ադրբեջանական ազգանունների ձեւավորման վերաբերյալ: Արդյունքում` անցած ժամանակաշրջանում ավելի քան 500 հազար մարդ փոխել է ազգանունների -ով, -եւ վերջավորությունները -լը, -լի, -լու, -զադե, -օղլու եւ այլ վերջավորություններով:
Քաղաքացիական կացության գրանցման բոլոր բաժանմունքներին հանձնարարվել է, հաշվի առնելով վերը նշվածը, տեղեկություններ տալ իրենց դիմողներին: