|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր` ժամը 02.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Սարալանջի փողոցից նորատունկ եղևնիներ գողանալու կասկածանքով բերման են ենթարկել 19-ամյա Վահրամ Ս.-ին և 17-ամյա Մարտին Ա.-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, պարզվել է, որ նրանք արմատախիլ են արել նշված փողոցի մայթեզրի նորատունկ եղևնիները եւ բռնվել են հերթական եղեւնին արմատախիլ անելիս:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: