|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հենց սկզբից ողջունել է այդ գործընթացը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկա է եղել Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Ա.Լուկաշեւիչը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից եւ Թուրքիայի գործընկեր, նրանց միջեւ հարաբերությունները կարգավորելու համար:
Ըստ նրա` Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների բնականոնացումը զգալիորեն կփոխի մթնոլորտը տարածաշրջանում եւ կնպաստի դրա կայունացմանը:
«Միաժամանակ, համարում ենք, որ հայ-թուրքական հաշտեցումը, այնուամենայնիվ, երկկողմ հարաբերությունների հարց է , եւ Ռուսաստանն այդ գործընթացին միջամտելու մտադրություն չունի»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: