|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Չինաստանը եւ Բրազիլիան այն երկրներն են, որտեղ ամենաշատն են անօրինական կերպով ներբեռնում եւ կրկնօրինակում համակարգչային խաղեր: Այս մասին հայտարարել է ամերիկյան Ժամանցային ծրագրերի ապահովման ասոցիացիան (ESA):
Տվյալները հավաքելու ժամանակ առաջին հերթին ուսումնասիրվել են օգտագործողների քայլերը տեղեկատվություն ներբեռնելու հնարավորություն տվող ցանցերում: Պարզվել է, որ նրանց 54 տոկոսը խաղերը ներբեռնում է հենց այդպիսի ցանցերից (հիմնականում հեղինակային իրավունքները չեն պաշտպանվում):
Ինչպես նշում է ESA-ը, 2010 թվականին օգտագործողները ներբեռնել են 144 միլիոն խաղ, որոնցից 78 միլիոնը` Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Չինաստանի եւ Բրազիլիայի բնակիչները:
Ամենաշատ ապօրինի ապրանք օգտագործողներ են համարվել Կանադան եւ Չինաստանը: