|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորի ոչ կոռեկտ պահվածքին բոլոր դեպքերում վատ է վերաբերվում:
«Պետք է նորմալ խոսել, շփվել, ներկայանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Աբրահամյանը` անդրադառնալով այն պատմությանը, որ օրեր առաջ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հետք» թերթի լրագրողին հայհոյել էր:
Սակայն ԱԺ նախագահը հորդորեց լրագրողներին չհրահրել եւ չստեղծել այնպիսի իրավիճակներ, որ պաշտոնյան նման վերաբերմունք ցուցաբերի:
Այն հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը ներկա չէր ՀՀ բանակի 19-ամյակի տոնակատարություններին, եւ արդյո՞ք ճիշտ են շրջանառվող լուրերը, թե պատճառը ՀՀ նախագահի հետ լարված հարաբերություններն են, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Եթե Աբրահամյան Հովիկը արձակուրդում է, հանրապետությունում չի, նշանակում է... պարզ է պատասխանը: Նախագահի հետ տարաձայնություններ չունենք, չենք էլ ունեցել»: