|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նյու Յորքում գտնվող` Իրանում մարդու իրավունքները հետազոտող միջազգային կազմակերպության տվյալներով` այս երկրում հունվարի 1-ից հետո, միջին հաշվով յուրաքանչյուր 8 ժամը մեկ մարդ են կախել:
Կազմակերպության հրապարակած տվյալներով` Իրանում հունվարի մեկից մինչեւ հիմա 47 հոգի է կախաղան բարձրացվել, այդ թվում` պետության դեմ պայքարելու մեջ մեղադրվող մի քուրդ ցուցարար:
Մահվան դատապարտվածների մեծ մասը մեղադրվել են սպանության կամ բռնության մեջ:
Այս տարի իրանական իշխանությունները չեն թաքցնում եւ բարձրաձայնում են տեղի ունեցած մահապատիժների մասին: