|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով 2010-ը, նշեց, որ ընթացիկ տարում ամենակարեւոր ձեռքբերումն է եղել կենդանիների եւ բույսերի «Կարմիր գրքի» հրատարակումը, որը ԽՍՀՄ ժամանակահատվածից հետո առաջին լույսընծայումն է:
«2010թ. եղել է ծանր աշխատանքային տարի, եւ կարծում եմ` կարողացանք թիմային աշխատանք տանել բնապահպանության ոլորտում: Ճիշտ է, եղել են նաեւ բացթողումներ, բայց չի սխալվում նա, ով չի աշխատում»,- ասաց պարոն Հարությունյանը:
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 16-րդ կողմերի կոնֆերանս»-ում իրազեկության բարձրացման իրականացված աշխատանքների ճանաչման եւ մաքուր զարգացման մեխանիզմում մասնակցության համար պարգեւատրվել է ՀՀ Բնապահպանության նախարարությունը:
2010թ. Բնապահպանության նախարարության կողմից իրականացված աշխատանքների հիմնական ուղղություններն են եղել բնապահպանության ոլորտի գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ապահովումը: