|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հռոմում գտնվող շվեյցարական դեսպանատանը փաթեթ է պայթել՝ ծանր վիրավորելով նամակագրության սենյակում աշխատող աշխատակցին, տեղեկացրել են Իտալիայի իշխանությունները:
Վիրավորված մարդուն տեղափոխել են հիվանդանոց: Նա վնասվածքներ է ստացել հիմնականում ձեռքերի հատվածում ՝ երբ փորձել է բացել փաթեթը:
«Դեսպանը դեռ դեպքի վայրում է, դեսպանատունը չեն էվակուացրել»,- ասել է իտալական ոստիկանության աշխատակաից Մաուրիցիո Մեցավիլան: Նա նաև տեղեկացրել է, որ մասնագետները ստուգում են շենքը:
Հատկանշական է, որ երեքշաբթի օրը Հռոմի մետրոյում թերի պատրաստված սարք էին հայտնաբերել՝ տեղադրված դատարկ տուփի մեջ: Սակայն ոստիկանությունը հայտնել էր, որ սարքի վրա դետոնատոր չի եղել, իսկ փորձերն էլ ցույց էին տվել, որ սարքի մեջ պայթուցիկ նյութ էլ չի եղել: