|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Համաշխարհային բանկի ինտերնետային կայքի «Հայաստան» բաժնում (www.worldbank.org.am) տեղադրված է ՀՀ-ի քարտեզ, որտեղ նկատելի են մի քանի սխալներ:
Նախ` ուրվագծված ՀՀ սահմաններում գրված չէ «Հայաստանի Հանրապետություն», միայն նշված է մայրաքաղաքի անունը: Այնինչ` հարեւան պետությունների անունները գրված են:
Երկրորդ հերթին` «Ադրբեջան» անունը գրված է Սյունքի մարզի լայնությամբ: Այս երկրի անվանման գրությունը սկսվում է Նախիջեւանից, վերջանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Ի՞նչ կարող է սա նշանակել: Եթե նույնիսկ միտում չկա Սյունիքի մարզը Ադրբեջանի մեջ խցկելու, ապա նույնը չենք կարող ասել ԼՂՀ-ի մասին: Ինչու՞ է Լեռանային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված որպես Ադրբեջանի մաս, եթե փաստ է, որ ԼՂՀ-ն չի գտնվում այդ երկրի վերահսկողության ներքո եւ ինքնուրույն պետական միավոր է: