|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախում նախատեսվում է արտադրություն հիմնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում. օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է FTV International ընկերություն, որը Ստեփանակերտի «Ղարմետաքսկոմբինատի» մասնաշենքերից մեկում նախատեսում է հեռուստաէկրանային դռների արտադրություն բացել:
Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով, իրանական կապիտալի ներգրավմամբ նոր արտադրությունը նորույթ է, որը կգրանցվի Արցախի անունով:
Երկրի ղեկավարը նշել է, որ այս ոլորտի զարգացումը կարեւոր է Արցախի համար, եւ ցանկացած ծրագիր պետք է լինի համապարփակ՝ իրավական եւ տնտեսական առումներով: