|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հաղթանակ է տարել նաեւ երկրորդ քվեարկությունում:
Այսօր Իտալիայի խորհրդարանում կարեւոր քվեարկություն էր անցկացվում՝ պատգամավորները որոշելու էին, թե արդյոք վստահում են նրանք Սիլվիո Բեռլուսկոնիին եւ նրա կառավարությունը, թե ոչ:
Իտալիայի Սենատում անցկացված քվեարկությունում Բեռլուսկոնին հաղթանակ էր տարել: Սենատի անդամներից 162-ը կողմ էին քվեարկել, իսկ 135-ը՝ դեմ: Բեռլուսկոնին հաղթահարել էր այս փորձությունը, սակայն նրան դեռ ավելի վտանգավոր քվեարկություն էր սպասվում Ստորին պալատում, սակայն այստեղ էլ նա հաղթանակ տարավ:
Բեռլուսկոնին հայտարարել էր, որ վստահ է, որ երկու քվեարկություններում էլ հաղթանակ է տանելու:
Իտալիայի խորհրդարանը վստահում է երկրի վարչապետին եւ նրա կառավարությանը: