|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նստաշրջանը, այսօր նախատեսված է ընդունել է 35 օրինագիծ:«Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը նիստն սկսելուց անմիջապես հետո 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, ինչը զայրացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանին: «Կանոնակարգով տրված հնարավորությունները «Ժառանգությունն» օգտագործում է ԱԺ-ի աշխատանքը տապալելու համար»,- հայտարարեց նա:
Ի պատասխան «Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ իրենց նպատակը աշխատանքները տապալելը չէ. ԱԺ-ում շուտասելուկի արագությամբ օրենքներ են քվեարկում, իսկ իրենք պատրաստ են մինչեւ դեկտեմբերի 31-ի գիշերը մնալ ու աշխատել: