|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր առավոտյան պարզվել է, որ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում գողություն է տեղի ունեցել: Ջարդել են պահարանները, գողացել են համակարգչի մոնիտորը, խոհանոցից` սուրճը, արբանյակային ալեհավաքի հեռակառավարման վահանակները եւ վնասել են գրասենյակում եղած մյուս գույքը:
![]() |
![]() |
![]() |
Դեռեւս պարզ չէ, թե որքան գումարի վնաս է պատճառվել: Ոստիկաներն արդեն դեպքի վայրում եղել են, մատնահետքեր են վերցրել:
ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, ճշտվում են հանգամանքները: