|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատում քննարկվելու են Սոցիալական պետական ծառայությունում հայտնաբերված խախտումները:
Հիշեցնենք, որ խոսքը կենսաթոշակների վճարման հետ կապված խախտումների և չարաշահումների մասին է:
Այդ քննարկմանը մասնակցելու է նաև ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Թերթին հասած տեղեկություններով, նա իր մտերիմների նեղ շրջանակում խոստացել է իր համար «տհաճ ելքի դեպքում ավելի սենսացիոն հայտարարություն անել, քան Սպարտակ Մելիքյանը»: Ընդ որում, երբ նրան հիշեցրել են, թե ինչ բախտի արժանացավ Մելիքյանը և ինչպես իր հայտարարությունն ուղղվեց իր իսկ դեմ, ասել է, որ ինքն այնքան միամիտ չէ, որ առանց ապացույցների նման բան հայտարարի՝ «ապացույցը մի զանգից հետո կհայտնվի youtube-ում»,- սպառնացել է Խաչիկյանը: