|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն այսօր Հայաստանի տնտեսական վիճակը գնահատելով այն «ոչ այդքան ուրախ» համարեց: «Ամեն դեպքում, ՀՀ-ում վարվում է տնտեսական քաղաքականություն, և բացառված չէ, որ ապագայում զարգացումն ավելի բարձր կլինի»,- ասաց նա:
Անդրադառնալով գնաճին` պատգամավորն ասաց, որ իր կարծիքով Հայաստանի Հանրապետությունն իր ամենալավ գործիքաշարը չի օգտագործում գնաճի զսպման կամ դա մեղմելու առումով: «Գնաճը ՀՀ-ում գերազանցում է 9 տոկոսը: Դա այն պարագայում, երբ ունենում ենք եկամուտների բավական ցածր մակարդակ, ունենք մենաշնորհային շուկա, ներմուծման մեծ ծավալներ և այս ամենի արդյունքում գնաճը էական ազդեցություն է ունենում հասարակության թե վարքագծի, թե տրամադրության վրա»,- ասաց նա: