|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Տաջիկստանը որոշել է աշխարհի ամենաերկար դրոշակաձողը կանգնեցնել: Աշխատանքներն արդեն սկսվել են, նախագահ Էմոմալի Ռախմոնովն այսօր արդեն մայրաքաղաք Դուշաբեում կանգնեցրել է Տաջիկստանի ազգային դրոշի հիմնաքարը: Դրոշակաձողը 165 մետր է, որը 3 մետրով գերազանցում է այս տարվա մայիս ամսին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված և ռեկորդի ներկա կրող Ադրբեջանի կանգնեցրած դրոշակաձողից:
Տաջիկստանն այս կատեգորիայում 133 մետրանոց դրոշակաձողով նախկինում արդեն գրանցել է ռեկորդ և պահել այն մինչև 2008 թվականը:
Գինեսի ռեկորդների գրքի խոսնակն ասել է, որ այս «խելագարությունը» սկսվել է այն ժամանակ, երբ Միացյալ Արաբական Էմիրությունները 2001 թվականին 123 մետրանոց դրոշակաձող են կառուցել: