|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի անվանի պատմաբան, գիտության երևելի կազմակերպիչ և հասարակական գործիչ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի 100-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը:
Մկրտիչ Ներսիսյանի աշխատությունները նվիրված են հայ ժողովրդի նոր շրջանի ազգային-ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերություններին, ռազմաքաղաքական ու մշակութային կապերի պատմությանը, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությանը:
Մկրտիչ Ներսիսյանը արժանացել է պետական մրցանակների` պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու մեդալով: 1961-ին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: