|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիացի հրշեջները փրկել են 69-ամյա ֆրանսուհուն, ով գրեթե երեք շաբաթ փակված է եղել իր բաղնիքում:
Ֆրանսուհին փակվել է բաղնիքում, երբ դռան կանթն ընկել է երբ նա դեռ բաղնիքում է եղել: Նա փորձել է օգնության կանչել, հարվածել է դռանը, իսկ գիշերներն էլ խողովակին, սակայն հարևանները մտածել են, որ շենքում ինչ-որ մեկը վերանորոգում է անում, և շինարարներն են աղմկում: Նրանք նույնիսկ խնդրագիր են սկսել՝ պարզելու, թե ով է աղմկում և դադարեցնելու այն: Սակայն երկար ժամանակ ծեր կնոջը չտեսնելուց հետո հարևաններն անհանգստացել են և օգնություն կանչել:
Երբ հարևանների զանգից հետո հրշեջները ժամանել են, կնոջը շատ թույլ վիճակում են գտել:Ֆրանսիական լրատվամիջոցներն ասում են, որ կինը փրկվել է բաղնիքի ծորակից տաք ջուր խմելու շնորհիվ: