կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 12:52
Հասարակություն

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ

Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։

«Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», - «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը զինված ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ Կնոջ պատմելով՝ նա զենքը պահել էր երեխաների վրա, իսկ ինքը, փորձելով պաշտպանել նրանց, դիմադրել էր զինծառայողին և ծանր վիրավորվել։

Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: