|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու գործընթացի վերաբերյալ Կարմիր խաչը կապ է հաստատել երկու երկրների իշխանությունների հետ, այս մասին Yerkir.am-ին փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հաստատված է կապ համապատասխան իշխանությունների հետ՝ երկու կողմից։ Կապի մեջ ենք նաև ընտանիքի անդամների հետ։ Կազմակերպությունը մարդասիրական չեզոք միջնորդ դերակատարություն ունի և տվյալ դեպքում այցելում է նման իրավիճակում հայտնված մարդկանց, որպեսզի նրանց հնարավորություն տրվի կապ պահել ընտանիքի անդամների հետ, և իրենց պահման պայմանները մշտապես դիտարկվեն», - ասաց Ամատունին։
Հիշեցնենք՝ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը անհայտ կորել էր, ապա հայտնվել Ադրբեջանում։
Ադրբեջանը հրապարակել էր Սարդարյանի մասնակցությամբ տեսանյութ, որում Խնձորեսկի բնակիչը պատմում է, թե ինքնակամ է անցել Ադրբեջանի կողմ, մինչդեռ Խնձորեսկի գյուապետարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սարդարյանին ստիպել են նման հայտարարություն անել։ Ձեռնարկվում են քայլեր Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։