|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրելով անձնական և բանկային տվյալներ։ Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվության համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։
Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր Խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին՝ 81 84»,-ասված է հայտարարության մեջ: