|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տվյալներ չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին. այսօր, ըստ ИТАР-ТАСС-ի, հայտարարել է միջազգային կազմակերպության օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Ռոբերտ Մարդինին` ելույթ ունենալով «Հակամարտությունների տիպաբանությունը. նոր պատերազմներ եւ իրադրությունը Մերձավոր Արեւելքում» միջազգային գիտաժողովում:
«Ուղղակի ապացույցներ երկու կողմից` ե'ւ ընդդիմության, ե'ւ սիրիական բանակի, քիմիական զենքի կիրառման մասին ԿԽՄԿ-ն չունի: Եթե նման ապացույցներ ի հայտ գան, դրանք կփոխանցվեն համապատասխան միջազգային մարմիններին: Լայն հասարակությանը այդ տվյալները չեն ներկայացվի. այդպիսին է Կարմիր խաչի քաղաքականությունը»,- ասել է նա: