|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը և պահանջել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից` պրոֆեսիոնալ հետաքննություն անցկացնել: Այդ մասին ասվում է երկրների հայարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ գրոհայինները թունավոր նյութերով արկերով գնդակոծել են Հալեպը, 100 մարդ տուժել է: ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ավելի վաղ ռուսական կողմը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը փորձում է Իդլիբի շուրջ ապառազմականացված գոտում սադրանքի դիմել, որպեսզի այնուհետև մեղադրի կառավարական զորքերին բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: