|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բացառել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք կկիրառի: «Դա հավասար կլինի քաղաքական ինքնասպանությանը»,- հայտարարել է նա RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լավրովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը Սիրիայում քիմիական զենքի տեղափոխման տեղեկություններ է ստացել, սակայն Մոսկվայի տվյալներով` դա արվում է ոչ թե զենքի կիրառման, այլ զինանոցների ապահովության` ավելի պաշտպանվող տարածքներում կենտրոնացնելու համար: