|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Интерфакс-ին, որում անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
«Հայաստանում հասարակությունը մեծ նշանակություն է տալիս այս թեմային, հատկապես` երբ նման զենքը կիրառվում է իրավիճակի սրման ժամանակ, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Նման սպառազինության յուրաքանչյուր կիրառում, բնականաբար լուրջ հույզեր է առաջացնում Հայաստանում` հաշվի առնելլով մեր ժողովրդի յուրահատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Մենք Ռուսաստանի հետ իսկապես դաշնակիցներ ենք: Այդ մասին գիտեն բոլորը: Եվ եթե ռուսական զենքը անհավասարակշռության հետևանքով վտանգի գործոն դառնա հակամարտությունում, ապա, կարծում եմ, դա առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին»,- ասել է նա: