|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Интерфакс-ին, որում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Մենք ելնում ենք այն բանից, որ ԼՂ հակամարտության ռազմական լուծում պարզապես գոյություն չունի: Մենք հույս ունենք, որ դա լավ հասկանում են նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշում կայացնող անձինք գիտակցում են, որ շատ հեշտ է բացել դռները քաոսի և լայնածավալ ռազմական գործողությունների համար, ինչը կհանգեցնի իրավիճակի սրմանը ամբողջ տարածաշրջանում, որը կանգնեցնելը շատ դժվար կլինի: Լեռնային Ղարաբաղը, թեկուզ չճանաչված, բայց երկիր է, ոչ թե` հակամարտություն: Եվ քանի դեռ այդ փաստը չի հասկացվել, կարգավորում չի լինի: Այնտեղ դե ֆակտո անկախության պայմաններում ապրում են իրական մարդիկ»,- ասել է նախարարը: