|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ը տեղյակ է Մարիուպոլում քիմիական նյութերի հնարավոր կիրառման մասին տեղեկատվությանը, սակայն Պենտագոնը չի կարող հաստատել այդ հաղորդագրությունները։ Այս մասին հայտնրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին. հայտնում է Reuters-ը։
«Այս հաղորդումները, եթե ճիշտ են, խոր մտահոգություն են առաջացնում և արտացոլում մեր մտավախությունները, որ Ռուսաստանը կարող է կիրառել Ուկրաինայում անկարգությունների դեմ պայքարի տարբեր միջոցներ, այդ թվում՝ արցունքաբեր գազ՝ խառնված քիմիական նյութերով»,- մեկնաբանել է նա։
Ավելի վաղ ուկրաինացի զինծառայողները հայտարարել էին Մարիուպոլի արդյունաբերական գոտում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին։ Ավելի ուշ Դոնեցկի Ժողովրդական Միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հերքել էր այս լուրերը։