|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Կարմիր խաչի միջազգային գրասենյակի՝ Բաքվի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված՝ Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին: Այս տեղեկությունն Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին:
Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են Լուսիկ Աբովյանի կացարանի պայմաններին, պատրաստակամություն հայտնել, կողմերի համաձայնության դեպքում, կազմակերպել քաղաքացու հայրենադարձությունը: Իսկ այն տեղեկությունը՝ արդյո՞ք սահմանն անցած կնոջը հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների հետ, գաղտնի է:
Հիշեցնենք, որ Լուսիկ Աբովյանը սկզբում համարվում էր անհայտ կորած, իսկ հետո հայտնի դարձավ, որ նա Ադրբեջանում է: