|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ և' ՀՀ-ում, և' Ադրբեջանում, որոնց միջոցով էլ իրականացվում է այն: Այս մասին լրագրողներն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Տեղեկություններն, իհարկե, այդ պաշտոնյաները ստանում են և' մեր զինված ուժերից, և' Ադրբեջանի: Կապը մինչ այժմ գործում է անխափան, Դուշանբեի պայմանավորվածությունները գործում են», - ասաց նա` նշելով, որ նույնը վերաբերում է նաև Պաշտպանության բանակին:
Ինչ վերաբերում է հրամանատարների միջև անմիջական կապին, Տոնոյանը նշեց. «Միջադեպերի կանխարգելման շատ հզոր միջոց է: Մենք Մինսկի խմբի համանախագահների առջև բարձրացնում ենք այդ հարցը, որ նպատակահարմար է ունենալ նաև այդպիսի կապ»:
Անդրադառնալով ռուս սահմանապահների ծառայությանը` Տոնոյանը շեշտեց` ՌԴ զինված ուժերը և սահմանապահները կարեւոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: