կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 15:52
Աշխարհ

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին․ Պեսկով

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին և հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունները։ Հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, իսկ երկու պետությունների՝ գործընկերությունն ամրապնդելու ինքնիշխան իրավունքը ենթակա չէ արտաքին միջամտության կամ ճնշման։