|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ժ. Ա.-ին պատկանող բնակարանի պատշգամբի խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:06-ին, մարվել՝ 10:11-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցը և մոտ 4 խմ տնտեսական իր:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը 2006 թ. ծնված Ք. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) հոգեբանական աջակցություն է ցուցաբերել: