կարևոր
3124 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-25 15:54
Աշխարհ

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին

Ալիևն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային։

«Հանդիպման ընթացքում Սիբիգան երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության համար։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան մշտապես աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է ադրբեջանական առաջնորդի մամուլի ծառայությունը։