|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիևը պետք է «խելացի մոտեցում» ցուցաբերի` կապված Սև ծովում տեղի ունեցած միջադեպի հետ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես մտադիր եմ քննարկել այդ թեման ՌԴ նախագահի հետ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի ժամանակ: Մենք հոգ կտանենք այդ մասին, սակայն խնդրանք ունենք ուկրաինական կողմին` խելացի մոտեցում ցուցաբերել: Մենք գիտենք, որ հարցը կարող ենք լուծել միայն խելամիտ կերպով, միմյանց հետ բանակցությունների շրջանակում, քանի որ ռազմական լուծում հնարավոր չէ»,- ասել է Մերկելը:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: