|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, շինծու մեղադրանքով կալանավորված «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը տասն օր առաջ վերացվեց, և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է իբր «մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության» համար:
Դատարանի կայացրած այս որոշման հետ կապված «Փաստին» ուշագրավ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, խափանման միջոցի վերացման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ այս «գործով» պարզապես որևէ վկա գոյություն չունի: Իսկ եթե չկան վկաներ, ապա չի կարող Չալաբյանը որևէ մեկի վրա ազդել, խոչընդոտել քննությանը:
Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ այս «գործով» նմուշի համար որևէ վկա չկա, ինքնին ևս մեկ անգամ ապացուցում է, որ շինծու, մտացածին «գործ» է կարվել, այսինքն՝ մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է: