Միասին կարող ենք
կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 16:38
Իրավական

Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել․ փաստաբան

Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դպեքը:

Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նոյնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ հենց այդ ձայնագրություններով անգամ ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:

Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:

Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:

Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել…»,- գրել է նա։