|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում՝ իր ֆեյսբուքյան էջում գրումէ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Տուժող (ների) երկար փնտրտուքը ոչինչ չի տալիս` չկա, բայց դա չի խանգարում իշխանությանը` Արմենին դատարանում պահելու և գործը օդում կախելու համար:
Բավականին ծանր է դատական նիստի այն մասնակիցների համար, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ պետք է գան նիստերին ու ձև տան, թե տեղյակ չեն, որ Արմենը քաղբանտարկյալ է:
Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում»: