|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայատարարել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ 29-ամյա ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել գումարը։
Նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են 5 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ ընդհանուր եղել է 16 միլիոն ռուբլի (220․000 դոլար)։
Երիտասարդը բացատրել է, որ գումարը նախատեսված է եղել Հայաստանում մեքենաներ գնելու համար։
Դրամական միջոցներն առգրավվել և տեղադրվել են իրեղեն ապացույցների պահպանման պահարանում:
Հետաքննությունը շարունակվում է: