Միասին կարող ենք
կարևոր
724 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 22:17
Տարածաշրջան Աշխարհ

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։

Նա նշել է, որ ԱՄՆ-հ պետք է պատասխանի այս հարձակմանը։

Իրանական կողմն այս պահի դրությամբ չի հաստատել, որ ուղղաթիռը կործանվել է Իրանի ԶՈւ-երի կողմից։

Մի կողմից միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ հրադադարի ռեժիմում գտնվող, սակայն միմյանց պարբերաբար հարվածներ հասցնող կողմերի համար, իսկ մյուսից՝ լուրջ ազդանշան առ այն, որ իրանական կողմը լիովին վերահսկում էր ոչ միայն Հորմուզի նեղուցի ջրերն, այլ նաև օդային տարածքը»։