|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«Երեկ երկրի վարչապետը արցախցի մեր հայրենակցին մեղադրական հարց էր ուղղում՝ ասելով, թե ինչու նա պատերազմում չի զոհվել», - գրում է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը՝ շարունակելով.
«Հիմա մտածում եմ՝ եթե քաղաքացիները Արսեն Թորոսյանին ու Անահիտ Ավանեսյանին հարցնեն, թե ինչու Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի անարդյունավետության արդյունքում 8000-ից ավել քաղաքացիներ զոհվեցին, ի՞նչ պիտի պատասխանեն։
Ասե՞ն՝ «դու ինչու չմահացար COVID-19-ից»։
Էս գլխից պատասխանեմ՝ չեմ մահացել, որովհետև չդիմեցի ձեր կազմակերպած տրիաժ կենտրոններին, չհոսպիտալացվեցի այն պայմաններում, որտեղ մարդիկ նաև երկրորդային վարակներ էին ստանում, չթողեցի, որ ինձ վրա հավելագրումներ արվեն պետական բյուջեի հաշվին, ինձ չբուժեցին նախարարի ու փոխնախարարի հետ կապ ունեցող պատահական մասնագետները՝ օրինակ գինեկոլոգները, և վերջապես՝ չստացա ժամկետանց պատվաստանյութ COVID-19-ի դեմ։
Հ․Գ․ Երբ իշխանությունը սկսում է մարդկանց մեղադրել ողջ մնալու համար, նշանակում է՝ մարդկային ողբերգությունն արդեն վերածել է սեփական PR-ի։