|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր մարտական ոգի ունեցող բանակը հանրային-քաղաքական դիսկուրսում տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում:
Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի:
Ընդ որում` դա արվեց ոչ միայն քաղաքական որոշումների, այլ նաև շատ բարձրաստիճան զինվորականների լռության, իսկ որոշների դեպքում` մասնակցության պայմաններում:
Այսօր էլ վստահ եմ, որ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ` միջին ինտելեկտի, հնարավորության ու ազգային մտածողության մարդիկ լինեին, ապա այսպիսի ողբերգական հետևանքներ չէր լինի, Արցախը չէինք կորցնի, ՀՀ-ի տարածքները չէին օկուպացվի, այսքան զոհեր չէին լինի, իսկ դատարանում էլ այսքան մեծ թվով գլխիկոր նստած, դատվող զինվորականներ չէին լինի»: