|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը:
Խոսքս այս դեպքում Արա Ռոստոմյանի մասին է, ում որդին 44-օրյա պատերազմի նահատակներից է:
Արային կալանավորել են մեկ բանի համար, որ նա փորձում է տեր կանգնել որդու թողած գաղափարական հետագծին և թույլ չի տալիս ոչնչացնել մեր հազարավոր հայորդիների արյան գնով ստեղծված արժեքները:
Արան և նրա ճակատագիրը կրող մեր շատ հայրենակիցներ պայքարում են արդարության վերականգնման ու մեր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար և նրանց պայքարը վաղ թե ուշ իր հաղթական վերջնագծին է հասնելու»: