|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Շատ ուրախ եմ և զգացված, առավել հպարտ եմ, որ «Հայաստան» դաշինքի ընտրարշավը սկսվել է հենց համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնից, իմ հարազատ քաղաքից: Ամիսներ առաջ մեր թիմը Վաղարշապատի ընտրություններում էջմիածնեցիների, վաղարշապացիների կողմից ստացավ ավելի քան 10․000 քվե և ես գիտեմ, որ դրանք քվեներ չէին ուղղակի կապված միայն համայնքի հետ: Այդ քվեները մարդկանց պահանջն էր, իսկ պահանջը մեկն էր՝ ազատվել այսօրվա իշխանություններից, երկրում հաստատել բարոյական և իրական սիրո մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբոր հետ թշնամի չի լինելու, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց և իրենց հարազատներին աշխատանքից չեն ազատելու»,- այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։