կարևոր
508 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-01 13:23
Հասարակություն

Բա որ մարդիկ ուրախ ու երջանիկ նոր ավտոբուսներից օգտվում են ու վճարում, էս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ․ Արթուր Խաչատրյան

Բա որ մարդիկ ուրախ ու երջանիկ նոր ավտոբուսներից օգտվում են ու վճարում, էս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ․ Արթուր Խաչատրյան

Եթե ժողովուրդն ուրախ ու երջանիկ է, գնում է՝ ուրախ ավտոբուսի համար վճարում է, այս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ։ Այս մասին խորհդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Տրամաբանական կլիներ, եթե զեկուցողը վիճակագրություն բերեր, թե Երևան քաղաքում տրանսպորտի գինը 50 դրամով թանկացնելուց հետո, արդյո՞ք մեր քաղաքացիները դրանից բավարար են և դրանից հետո տրաբանական կլիներ ասել՝ քաղաքացիները գոհ են, ուղղակի կան անպատասխանատու քաղաքացիներ, որոնց պետք է պատժել։ Չկա նման բան, չի բերել, հետևաբար, իրենք էլ են հասկանում, որ իրենց, այսպես ասած, ռեֆորմը, ինչպես և մնացած բոլոր ռեֆորմները՝ խայտառակ կերպով ձախողվել են և հիմա փող է պետք ու մում է քաղաքացին՝ որպես տուգանքի անսպառ մատերիալ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։