|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է զերծ մնալ Հորմուզի նեղուցին մոտենալուց: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին:
«Զգուշացնում ենք, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժեր, հատկապես ԱՄՆ-ն, որոնք նպատակ ունեն մոտենալ և մտնել Հորմուզ, կենթարկվեն հարձակման զինված ուժերի կողմից»,-Աբդոլահիի խոսքերը մեջբերում է «Fars» գործակալությունը:
Նա նշել է, որ իրանցի զինվորականները վերահսկում են Հորմուզի նեղուցը, որով լցանավերի և առևտրային նավերի անցումը կարող է իրականացվել Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ: