Միասին կարող ենք
կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 23:32
Հասարակություն Քաղաքական

Ամեն ինչ անելու ենք՝ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան. Կարապետյանը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների մասին

Ամեն ինչ անելու ենք՝ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան. Կարապետյանը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների մասին

Երբ «Ուժեղ Հայաստան»-ը իշխանության գա, ձևավորի կառավարություն, կկարողանա օգտագործել պետական լծակները՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Ռուբեն Վարդանյանին ու ինձ ապօրինաբար են կալանավորել. Վարդանյանին՝ Ադրբեջանում, ինձ՝ Հայաստանում, բայց շուտով արդարությունը վերականգնվելու է։

Ձևավորելով կառավարություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենասեր բոլոր հայրենակիցները վերադառնան Հայաստան։

Վստահ եմ՝ դա կարող է անել միայն մեր ուժը՝ օգտագործելով իր միջազգային լուրջ հնարավորությունները»,- հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանը։